Արսենի պես պատգամավորներ շատ են պետք մեր հանրապետությանը. Լևոն Ջուլֆալակյան  

Armenpress 15:58, 6 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի կարծիքով իր որդի Արսեն Ջուլֆալակյանին կհաջողվի համատեղել պատգամավորի և մարզիկի աշխատանքը:

«Արսենի պես պատգամավորներ շատ են պետք մեր հանրապետությանը: Քանի որ իր գիտելիքներով, նվիրվածությամբ համոզված եմ, որ օգտակար կլինի: Երբ Արսենը դպրոցում էր, հետո համալսարանում՝ գերազանց էր սովորում և հասցնում էր հաղթել մրցաշարերում: Նա իր ժամանակը ճիշտ է պլանավորում, ինչպես նաև մարզումները: Գիտեմ, որ մեր կառավարությունը հնարավորություն կընձեռի կարևոր մարզումային փուլերում բացակայությունները հարգելի դարձնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ավագ Ջուլֆալակյանը:

Արսեն Ջուլֆալակյանը ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ «Իմ Քայլը» դաշինքի համամասնական ցուցակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am