Իրանը եւ Իրաքը համաձայնագիր են ստորագրել երկրների միջեւ վճարային մեխանիզմի գործարկման մասին. IRNA

Armenpress 13:24, 6 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի եւ Իրաքի կենտրոնական բանկերի ղեկավարները՝ Աբդոլնասեր Հեմաթին եւ Ալի ալ Ալաքը, Բաղդադում համաձայնագիր են կնքել երկրների միջեւ վճարային մեխանիզմի գործարկման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 6-ին հայտնել Է IRNA գործակալությունը:

Համաձայնագրի գլխավոր խնդիրը խոչընդոտների վերացումն Է Իրանից ներմուծվող Էլեկտրականության եւ գազի դիմաց իրաքյան կողմի վճարումների համար: Մեխանիզմը նաեւ պետք Է օգնի մյուս ապրանքների համար վճարումներ կատարելիս: Համաձայնագիրն ստորագրվել Է երկու երկրների պատվիրակությունների անդամների բանակցություններից հետո, որոնք անցկացվել են Իրաքի մայրաքաղաքի Ար-Ռաշիդ հյուրանոցում:

«Այսօրվա դրությամբ ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր հատվածները հասել են (Իրանի հետ) ապրանքաշրջանառության պատկառելի ծավալների, սակայն խնդիրներ կան միջբանկային հաշվարկների ոլորտում, ինչի կապակցությամբ արտահանողները բախվում են դժվարությունների»,-ասել Է ալ Ալաքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am