Կանանց ուղեղը գրեթե չորս տարով ավելի դանդաղ Է ծերանում, քան տղամարդկանցը. գիտնականներ

Armenpress 16:59, 5 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կնոջ ուղեղը մոտավորապես չորս տարով ավելի դանդաղ Է ծերանում, քան տղամարդունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությանն են հանգել մի խումբ ամերիկացի գիտնականներ կատարված հետազոտությունից հետո, որի արդյունքների մասին հայտնել Է The Guardian թերթը: Գիտափորձին մասնակցել Է 20-ից մինչեւ 82 տարեկան ավելի քան 200 մարդ (121 կին եւ 84 տղամարդ): Սենտ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի մասնագետները վերլուծել են պոզիտրոնա-Էմիսիոն շերտագրության՝ ներքին օրգանների հետազոտության ճառագայթա-նուկլիդային շերտագրական մեթոդի արդյունքները:

Դրանք ցույց են տվել, որ միջին հաշվով կնոջ ուղեղը 3,8 տարով երիտասարդ Է եղել հետազոտության մասնակից կանանց փաստական տարիքից, մինչդեռ ուժեղ սեռի ներկայացուցիչների ուղեղը եղել Է 2,4 տարով ավելի ծեր: Մասնագետները նաեւ հայտնաբերել են, որ ուղեղի տարիքի նման տարբերություններ նկատվել են ոչ միայն տարեց, այլեւ 20-ամյա մասնակիցների մոտ:

Գիտափորձի արդյունքները վկայում են, որ կանանց ուղեղի բացահայտված առանձնահատկության շնորհիվ տարիների հետ նրանք ճանաչողական ունակությունների խիստ նվազում չեն ունենում, նրանց համար տղամարդկանցից ավելի դյուրին Է յուրացնել նոր ունակություններ, զբաղվել ստեղծագործությամբ կամ Էլ ստանալ նոր մասնագիտություն, նշել Է հետազոտության առաջատար հեղինակ, պրոֆեսոր Մանու Գոյալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am