ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները 3 օրում բացահայտել են հանցագործության 90 դեպք

Armenpress 20:10, 4 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 1-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 90 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է խարդախության 17, անձնական ունեցվածքի գողության 16, մարմնական վնասվածք հասցնելու 15, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 8, ծեծի 7, թմրամիջոցի հայտնաբերման 5, ապօրինի ծառահատման 4, յուրացման կամ վատնման և սպանության սպառնալիքի 3-ական, գույքի դիտավորությամբ վնասման ու դատական ակտը չկատարելու 2-ական, սպանության, բնակարանային գողության, կողոպուտի, հարկերից խուսափելու, ավտոմեքենա փախցնելու, փաստաթղթի կեղծիքի, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու և 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 8, մարմնական վնասվածք հասցնելու 3, ավազակային հարձակման և պետական հասարակական ունեցվածքի գողության 1-ական դեպք։ 

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am