Բաղրամյան, 26-ի առաջին մասնաշենքից գողացել են հուշադրամներ

Armenpress 10:34, 1 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանություն հունվարի 30-ին  ժամը 17:35-ին հաղորդում է ստացվել, որ հունվարի 25-30-նն ընկած ժամանակահատվածում Երևան, Բաղրամյան, 26 հասցեի առաջին մասնաշենքի 3-րդ հարկի շահագործվող միջանցքում տեղադրված ցուցափեղկից գողացել են հուշադրամներ:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am