Ֆուտզալի հավաքականը նորից պարտվեց

Armenpress 09:09, 1 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտզալի Հայաստանի հավաքականը երկրորդ պարտությունը կրեց աշխարհի առաջնության որակավորման փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շվեդիայի Ալինգսաս քաղաքի «Էստրադ Ալինգսաս» մարզահամալիրում, կայացավ Ֆուտզալի Աշխարհի առաջնության որակավորման փուլի E խմբի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Բելգիայի հավաքականների միջև: Բելգիայի հավաքականը հաղթեց 6:2 հաշվով:

Նախորդ խաղում Հայաստանի ընտրանին պարտվել էր հյուրընկալոց երկրի թիմին` Շվեդիային:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am