ԱՀԿ-ն հայտնել Է Սիրիայում փախստականների ճամբարում 29 երեխաների մահանալու մասին

Armenpress 18:02, 31 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տեղեկատվություն ունի Սիրիայի Ալ-Հասեքա նահանգում գտնվող փախստականների Ալ-Հոուլ ճամբարում 29 երեխաների, այդ թվում՝ նորածինների մահանալու մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կազմակերպության հայտարարության մեջ:

«Ներկայացված տեղեկատվության համաձայն, վերջին ութ շաբաթվա ընթացքում առնվազն 29 երեխաներ ու նորածիններ են մահացել, հիմնականում՝ հիպոթերմիայից (գերսառեցում), ճամբար ուղեւորվելու ժամանակ կամ այնտեղ հասնելուց հետո»,- նշվում Է կազմակերպության հայտարարության մեջ:

ԱՀԿ-ն ընդգծում Է, որ «ճամբարում իրադրությունն այժմ օրհասական Է»: Կազմակերպության տվյալներով՝ վերջին երկու ամսվա ընթացքում ճամբար Է ժամանել շուրջ 23 հազար մարդ, հիմնականում՝ կանայք ու երեխաներ: Նրանց մեծամասնությունը մի քանի օր շարունակ «ձմեռային ցուրտ եղանակին» ոտքով քայլել Է մինչեւ ճամբար կամ այնտեղ եկել բաց բեռնատարներով. ճամբար ժամանելուց հետո շատերը հարկադրված են եղել գիշերել բաց հարթակներում՝ «առանց գլխաշորի, վերմակների ու ջեռուցման»:

«ԱՀԿ-ն լրջորեն անհանգստացած Է Ալ-Հասեքա նահանգի Ալ-Հոուլ ճամբարում վատթարացող հումանիտար իրադրությունից եւ հակամարտության բոլոր կողմերին կոչ Է անում անարգել հումանիտար մուտք տրամադրել այն մարդկանց հասնելու համար, որոնք անհապաղ օգնության կարիք ունեն»,-նշում Է կազմակերպությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am