Լուսնի վրա ջերմաստճանը գիշերային ժամերին իջնում է մինչեւ Ցելսիուսի մինուս 190 աստիճան

Armenpress 16:24, 31 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական «Չանե-4» տիեզերական ապարատը, որը հունվարի 3-ին փափուկ վայրԷջք Է կատարել Լուսնի հակառակ կողմում, Երկրի բնական արբանյակի վրա արձանագրել Է գիշերային ջերմաստիճանի անկում մինչեւ Ցելսիուսի մինուս 190 աստիճան՝ սպասված ցուցանիշից ավելի ցածր: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Չինաստանի օդատիեզերական գիտության եւ տեխնիկայի կորպորացիայի (CASC)՝ հունվարի 31-ին տարածված հաղորդագրության մեջ:

«Լուսնային զոնդի կողմից Երկիր հաղորդված տվյալների համաձայն՝ հունվարին Լուսնի հակառակ կողմի մակերեւույթին գիշերային ջերմաստիճանն իջնում Է մինչեւ Ցելսիուսի մինուս 190 աստիճան»,- նշում Է CASC-ը: Ինչպես հունվարի 31-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, ավելի վաղ գիտնականները ենթադրում Էին, թե այդ ժամանակ ջերմաստիճանը Ցելսիուսի մինուս 170 աստիճանից ցած չի իջնում Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am