«Արցախը» վերադարձավ լավագույն եռյակ

Armenpress 15:19, 31 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնությունում կայացավ «Էրեբունի»-«Արցախ» հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ա լիգայի 2018/2019 թթ. մրցաշրջանի 17-րդ տուրում «Արցախը» հյուրընկալվելիս 95 - 84 հաշվով հավասար պայքարում առավելության հասավ «Էրեբունի Սեդարս» ակումբի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Ալբերտ Թադևոսյանը (Արցախ):  Նա «Էրեբունի Սեդարս»-ի հետ մրցավեճում վաստակեց 29 միավոր, 5 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am