Հայ բռնցքամարտիկները մեկնել են Սոչի  

Armenpress 13:27, 31 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վահե Սարուխանյանը ու Գոռ Երիցյանը մեկնել են Սոչի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բռնցքամարտիկները Սոչիում կանցկացնեն իրենց մարզումները՝ մինչ կայանալիք մենամարտերը:  

Փետրվարի 9-ին երկու հայ բռնցքամարտիկները կանցկացնեն իրենց հերթական մենամարտերը:  WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը կմենամարտի արգենտինացի Մաքսիմիլիանո Լեոնել Սքալզոնեի հետ:  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գավաթի խաղարկության շրջանակում կայանալիք առաջին մենամարտում Վահե Սարուխանյանը կմրցի Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Պավել Մալիկովի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am