Tesla-ն շուրջ 1 մլրդ դոլարի չափով վնաս Է արձանագրել

Armenpress 11:41, 31 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրամոբիլների արտադրությամբ զբաղվող Tesla ամերիկյան ընկերության վնասները 2018 թվականի արդյունքներով կազմել են շուրջ 976 մլն դոլար (մեկ բաժնետոմսի դիմաց՝ 5,72 դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Tesla-ի՝ հունվարի 30-ին հրապարակված կորպորատիվ հաշվետվությունը: Ինչպես նշվում Է տարածված տվյալներում՝ 2018 թվականին ընկերության ընդհանուր հասույթը կազմել Է մոտավորապես 21,4 մլրդ դոլար, ինչը նրա համար ռեկորդ Է գոյության ողջ ժամանակաշրջանում: 2018 թվականի չորրորդ եռամսյակում հասույթն ավելացել Է մինչեւ 7,2 մլրդ դոլար: 2018 թվականի վերջին երեք ամսվա ընթացքում զուտ շահույթը կազմել Է մոտավորապես 139,4 մլն դոլար: Երրորդ եռամսյակում այդ ցուցանիշը 311,5 մլն դոլարի նշագծին Էր: Այսպիսով, ինչպես նշում Է The Verge պորտալը, սա Tesla-ի պատմության մեջ առաջին դեպքն Է, երբ անընդմեջ երկու եռամսյակների արդյունքներով ընկերությունը շահույթ Է արձանագրում: Ընդսմին հրապարակված հաշվետվության մեջ ավտոարտադրողը կանխատեսում Է արել, որ 2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակը շահութաբեր Է լինելու իր համար: Tesla-ն նաեւ հայտարարել Է, որ պլանավորում Է Model 3 Էլեկտրամոբիլների թողարկման՝ տարեկան 500 հազար մեքենա խոստացված ծավալներին հասնել 2019 թվականի չորրորդ եռամսյակի եւ 2020-ի երկրորդ եռամսյակի միջեւ ընկած ժամանակահատվածում: Ավելի վաղ պլանավորվում Էր, որ այդ ցուցանիշը ձեռք կբերվի արդեն 2018 թվականին, սակայն դա տեղի չունեցավ:Ինչպես նշում Է Reuters գործակալությունը, ներդրողներին չի ոգեւորել Tesla-ի ֆինանսական հաշվետվությունը: Վերլուծաբանները շահույթի ավելի բարձր ցուցանիշներ Էին կանխատեսում չորրորդ եռամսյակի համար: Բորսայի սակարկություններում ընկերության բաժնետոմսերի արժեքը հունվարի 30-ին ընկել Է գրեթե 3 տոկոսով:Tesla-ն հիմնվել Է 2003 թվականին: Ընկերության կենտրոնակայանը գտնվում Է ԱՄՆ-ի Փալո-Ալթո քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ): Սկզբում Tesla-ն մասնագիտանում Էր բացառապես Էլեկտրամոբիլների արտադրության բնագավառում, սակայն ավելի ուշ սկսեց զբաղվել արեւային մարտկոցների եւ Էներգակուտակիչ այլ համակարգերի ստեղծմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am