«Արսենալ»-ը հաղթել է առանց Մխիթարյան

Armenpress 08:58, 30 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցեց «Քարդիֆ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախ հանդիպման մեկնարկից 11 րոպե անց նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Օբամեյանգը` առաջ մղելով «զինագործներին»: Այնուհետ` երկրորդ կեսում, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ալեքսնադր Լյակազեթը: «Կադիֆ»-ից հեղինակության գոլը խփեց Նատանիել Մենդես-Լեյնգին`ավելացված 4-րդ րոպեին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը նորից հայտավորված չէր խաղին:

«Արսենալ»-ն ունի 47 միավոր և 5-րդ տեղում է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am