ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատում է՝ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով

Armenpress 17:38, 29 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում իր դիրքորոշումը չի փոխել. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով` խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին հունվարի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտնեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշողը ԼՂ ժողովուրդն է: Մենք ունենք վճռականություն՝ պաշտպանելու թե Լեռնային Ղարաբաղը, թե Հայաստանը: Մենք գիտենք մեր կարողությունները, բայց ցանկանում ենք խաղաղ ճանապարհով հանգուցալուծել այդ գործընթացը»,- ասաց Մնացականյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր է, որ փետրվարին կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում հանդիպում տեղի ունենա իր և իր գործընկերոջ կամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահի միջև, Մնացականյանը նշեց, որ այդ հարցի և անվտանգության համաժողովին Փաշինյանի մասնակցության վերաբերյալ ոչինչ որոշված չէ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am