Լևոն Մնացականյանը ՀՀ Զինված ուժերի կազմավորման օրը պարտավորեցնող է համարում

Armenpress 16:26, 28 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը Զինված ուժերում ծառայողներին ու ժողովրդին միայն հաղթանակներ մաղթեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ Երևանում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

«Շնորհավորում եմ բոլոր ներկա և նախկին զինծառայողներին: Այս օրը շատ պարտավորեցնող եմ համարում»,- նշեց Մնացականյանը:

Հունվարի 28-ը Հայկական զինված ուժերի կազմավորման օրն է, այն 27 տարեկան է: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am