INVEST ARMENIA 2019 միջազգային համաժողովը Երևանում կմեկտեղի 7 պետությունների գործարարների

Armenpress 11:58, 28 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի խոշորագույն 7 երկրներից` ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից և Լիբանանից տասնյակ գործարարներ ապրիլի 27-ին Երևանում կմասնակցեն INVEST ARMENIA 2019 միջազգային գործարար համաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համաժողովը կտարբերվի Հայաստանում տեղի ունեցած բոլոր համաժողովներից թե՛ իր ձևաչափով և թե՛ արդյունավետությամբ:

Այն բացառիկ հարթակ կդառնա արտերկրում գտնվող խոշոր գործարարների համար` ներկայացնելու իրենց ներդրումային ծրագրերը և միաժամանակ իրենց հուզող հարցերին տեղում սպառիչ պատասխան ստանալու կոնկրետ ոլորտի ղեկավարներից:

Համաժողովի մասնակիցները եզակի հնարավորություն կունենան ծանոթանալու պետության և մասնավոր սեկտորի կողմից պատրաստված ներդրումային փաթեթներին:

Սա նոր Հայաստանում պետության թափանցիկ և վստահելի աշխատաոճի ու բարձր պատրաստակամության նոր դրսևորում է ներդրողների համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am