Արոնյանը հաղթեց, Մելքումյանը կիսեց միավորը Ջիբրալթարում  

Armenpress 10:30, 25 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը շարունակում են ելույթները Ջիբրալթարի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը իսպանացի Խիմեն Կուենկան էր: Պարտիայի 52-րդ քայլում Արոնյանը ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Այս տուրում միավոր կիսեց Հրանտ Մելքումյանը, իսկ Էլինա Դանիելյանը պարտություն կրեց:

Այժմ Արոնյանը և Մելքումյանը կեսական միավոր են զիջում առաջատարներին և ունեն 2,5-ական միավոր:

Ջիբրալթարի միջազգային մրցաշարին մասնակցում է 250 շախմատիստ: Մրցանակային ֆոնդը կազմում է 25 000 եվրո: Այն կտևի հունվարի 22-31-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am