Տիգրան Բարսեղյանը կխաղա ղազախական ակումբում  

Armenpress 14:53, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը նոր ակումբ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բարսեղյանը պայմանագիր է կնքել ղազախական «Կայսար» ակումբի հետ: Պայմանագրի մանրամասներից ոչինչ հայտնի չէ:

Տիգրան Բարսեղյանը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2010 թվականին Երևանի «Բանանց» ակումբում: Այնուհետ հանդես է եկել «Գանձասար», «Միկա» թիմերում: Ինչպես նաև մակեդոնական «Վարդար»-ում: 2016 թվականից Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am