Նադալը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ  

Armenpress 14:47, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը առանց մեծ դժվարության դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում Նադալի հակառակորդը՝ հույն Ստեֆանոս Ցիցիպասը այս մրցաշարի բացահայտումներից մեկն էր: 1 ժամ 47 րոպե ձգված մրցախաղում Նադալը հաղթեց 20-ամյա թենիսիստին 6:2, 6:4, 6:0 հաշվով:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am