Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության երկրորդ շրջանի լավագույնները հայտնի են

Armenpress 13:33, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության երկրորդ լավագույն դիրքային խաղացողները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ավարտվեց Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի երրորդ շրջանը, որտեղ 25 միավորով Երևանի «Արագածը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Երկրորդ տեղում «Ուրարտուն» է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Արթիկը»: Երրորդ շրջանի լավագույնն են ճանաչվել՝ Ժաքորի Փեյնը (Արագած)՝ լավագույն խաղարկող, Ռուդոլֆ Հարությունյանը (ՖԻՄԱ)՝ լավագույն պաշտպան, Ալբերտ Թադևոսյանը (Արցախ)՝ լավագույն թեթև հարձակվող, Վլադիսլավ Գուսակը (Արթիկ)՝ լավագույն ծանր հարձակվող, Ռոբերտ Կոնտեն (Արագած)՝ լավագույն կենտրոնական, Օգի Մոլջևիչը (Արթիկ)՝ Ա լիգայի երրորդ շրջանի լավագույն մարզիչ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am