ՀՀ ԱԱԾ տնօրենը հանդիպել է Վրաստանի գործընկերների հետ

Armenpress 12:31, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հունվարի 24-ին Թբիլիսիում հանդիպում է ունեցել վրացի գործընկերների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ՀՀ ԱԱԾ տնօրենը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելարուին  քննարկել են տարածաշրջանային ներկա զարգացումները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Կողմերը քննարկել են նաև երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև  համագործակցության, տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր:

Գործընկերային ջերմ և բարեկամական մթնոլորտում կայացած հանդիպումը երկուստեք կարևորվել ու գնահատվել է, որպես  հարաբերությունների կայուն զարգացման, ապագային միտված  ուղերձ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am