Հայաստանը «Կալաշնիկով» կոնցեռնի հետ ԱԿ-12 ինքնաձիգների գնման պայմանագիր Է կնքել. «Կոմերսանտ»

Armenpress 10:28, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կալաշնիկով» կոնցեռնն ԱԿ-12 50 նոր ինքնաձիգներ կմատակարարի Հայաստանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին հայտնել Է «Կոմերսանտ» թերթը: «Պարտավորագիրն ստորագրված Է, առայժմ մենք պատրաստում ենք ոչ մեծ խմբաքանակ, որում կլինի մոտավորապես 50 ինքնաձիգ: Դրանք կդիտեն, կփորձեն գործնականում, եւ, հուսով ենք, կշարունակեն գնել»,- ասել Է կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Դմիտրեւը հրատարակությանը տված հարցազրույցում:

Նա նաեւ ճշտել Է, որ Հայաստանը կդառնա արտասահմանյան առաջին երկիրը, որը կգնի ԱԿ-12 ինքնաձիգներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am