Մարկոս Պիզելիի վիրահատությունը հաջող է անցել  

Armenpress 10:11, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի վիրահատությունը հաջող է անցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսապաշտպանը վիրահատվել է Բրազիլիայում` Սան Պաուլոյի հիվանդանոցներից մեկում:

Ֆուտբոլիստը խաչաձեւ կապանների վնասվածք էր  ստացել Հայաստան-Մակեդոնիա խաղում:

2018 թ. Մարկոս Պիզելին ճանաչվել էր Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am