Լիտվայի ԱԳ նախարարը շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին վերանշանակման առթիվ

Armenpress 09:41, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լիտվայի ԱԳՆ պաշտոնական կայքը:

Իր շնորհավորական նամակում Լինկյավիչուսն ընդգծել է Լիտվայի հետաքրքրվածությունը Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների սերտացման գործում: Նա պատրաստակամություն է հայտնել զարգացնել բազմակողմ համագործակցությունը Լիտվայի ու Հայաստանի միջև, ինչպես նաև գործի դնել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիրը:

Զոհրաբ Մնացականյանն առաջին անգամ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում էր նշանակվել 2018 թվականի մայիսին: 2019-ի հունվարին նա վերանշանակվել էր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am