Ժնևում գրանցված պայթյունը կարճ միացման հետևանք է եղել

Armenpress 20:58, 23 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցած պայթյունը կարճ միացման հետևանք էր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է տեղական ոստիկանությունը՝ հերքելով ահաբեկչության հնարավորության վարկածը:

Կատարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Ավելի վաղ պայթյունի առնչությամբ հայտարարություն էր տարածել Միացյալ Նահանգների հյուպատոսարանը՝ կոչ անելով իր քաղաքացիներին խուսափել տվյալ թաղամասից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am