Դեսպան Վահագն Աթաբեկյանը հունվարի 22-ին հանդիպել է Լիբանանի Ազգային ապահովության գլխավոր տնօրենի հետ

Armenpress 16:57, 23 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանը հունվարի 22-ին  հանդիպել է Լիբանանի Ազգային ապահովության գլխավոր տնօրեն Աբբաս Իբրահիմի (Abbas Ibrahim) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերը մտքեր են փոխանակել Լիբանանում ՀՀ քաղաքացիներին և հայ համայնքին առնչվող առկա խնդիրների վերաբերյալ: Լիբանանյան կողմը վերահաստատել է, որ մշտապես հայ համայնքի կողքին է՝ շատ բարձր գնահատելով վերջինիս դերը Լիբանանի բոլոր առանցքային ոլորտների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am