Վարչապետի աշխատակազմը 1 մլրդ դրամի տնտեսում է արել

Armenpress 13:31, 23 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը 2018թ.-ին բյուջեից 1 մլրդ դրամից ավելի տնտեսում է արել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նրա տեղեկացմամբ՝ 2018թ. ՀՀ վարչապետի աշխատակազմի տարեկան բյուջեով նախատեսված (դրամաշնորհներն ու վարկային ծրագրերը հանած) 7 միլիարդ 818 միլիոն դրամից տնտեսվել և պետական բյուջե է վերադարձվել 1 միլիարդ 021 միլիոն դրամ, որը կազմում է ամբողջ տարեկան հատկացման 13.05%-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am