Լույս հունվարի 23-ի գիշերը Մոսկվայում ամենացուրտն Է դարձել 127 տարվա ընթացքում

Armenpress 13:04, 23 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս հունվարի 23-ի գիշերն ամենացուրտն Է դարձել ամսվա սկզբից ի վեր. ջերմաստիճանը Մոսկվայում ԺՏՆՑ-ի կայարանում իջել Է մինչեւ մինուս 19,8 աստիճան, սակայն եղանակին չի հաջողվել գերազանցել 1892 թվականի ռեկորդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 23-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Հիդրոօդերեւութաբանական կենտրոնի տեղագրական կենտրոնի պետ Անատոլի Ցիգանկովը:

«Մոսկվայում ԺՏՆՑ-ի կայարանում ջերմաստիճանն իջել Է մինչեւ մինուս 19,8 աստիճան, իսկ Չերուստիում այսօր գիշերը եղել Է մինուս 27,8: Ավելի ցուրտ եղել Է միայն 1892 թվականի հունվարի 23-ին, երբ ջերմաստիճանը մայրաքաղաքում իջել Է մինչեւ մինուս 38»,-ասել Է նա: Նա նշել Է, որ հունվարի 24-ի եւ 25-ի առաջիկա գիշերները նույնպես սառնամանիք կլինի Մոսկվայում, ջերմաչափի սյունը կարող Է իջնել մինչեւ մինուս 20 եւ ավելի ցածր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am