Սեւ ծովում չի հաջողվում մարել լցանավերի վրա մոլեգնող հրդեհը

Armenpress 12:14, 23 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւ ծովում արդեն մոտավորապես օրուկես Է՝ չի հաջողվում մարել լցանավերի վրա մոլեգնող հրդեհը, քանի որ շարունակվում Է արտահոսքը հեղուկացված գազի տարողություններից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 23-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Ծովային փրկարարական ծառայության սեւծովյան մասնաճյուղում:

Թուրքական ընկերությանը պատկանող եւ հեղուկացված գազ փոխադրող «Մաեստրո» եւ «Կանդի» նավերի վրա հրդեհը հունվարի 21-ի երեկոյան տեղի Է ունեցել Կերչի նեղուցի շրջանում՝ Ռուսաստանի տարածքային ջրերի սահմաններից դուրս: Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել մի նավից վառելիքը մյուս նավ վերաբեռնելու ժամանակ: «Կանդի»-ում գտնվում Էր 17 մարդ, այդ թվում՝ Թուրքիայի ինը քաղաքացի, Հնդկաստանի ութ քաղաքացի: «Մաեստրո» նավում եղել Է 15 հոգի, այդ թվում՝ Թուրքիայի եւ Հնդկաստանի քաղաքացիներ: Ըստ վերջին տվյալների՝ «Կանդի»-ում շուրջ 2,5 հազար տոննա գազ կար: Օգնության հասած նավերը շարունակում են որոնումները: Ըստ ճշտված տվյալների՝ կորել Է 10 մարդ, հայտնաբերվել Է զոհվածների 10 մարմին, 12 մարդու փրկել են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am