Ճապոնիայում հայտարարել են, որ Ռուսաստանի հետ հաշտության պայմանագրի կնքումը ժամանակ կպահանջի

Armenpress 09:56, 23 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի եւ Ռուսաստանի միջեւ հաշտության պայմանագրի կնքման հարցը այնքան Էլ դյուրին խնդիր չԷ, որը կարելի Է լուծել մի քանի բանակցություններով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 23-ին Տոկիոյում կայացած հերթական բրիֆինգի ժամանակ հայտարարել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:

«Դա այնքան Էլ դյուրին խնդիր չԷ, որը կարելի Է լուծել մի քանի բանակցությունների արդյունքում»,- ընգծել Է նա, հավելելով, որ ՌԴ-ի հետ հաշտության պայմանագրի կնքումը որոշակի ժամանակ կպահանջի: Միեւնույն ժամանակ Սուգան, մեկնաբանելով Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ հունվարի 22-ին Մոսկվայում կայացած հանդիպումը, նշել Է, որ պետությունների ղեկավարներին հաջողվեց «կառուցողական բանակցություններ վարել երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտների շուրջ»: «Մենք կարծում ենք, որ դա 2019 թվականի հիանալի մեկնարկ Էր ճապոնա-ռուսական հարաբերությունների համար»,- հայտարարել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am