LME. Գունավոր մետաղների գներ. 21-01-19

Armenpress 09:12, 22 Հունվար, 2019

ԼՈՆԴՈՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի մետաղների բորսայի հունվարի 21-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.11%-ով և կազմել 1856.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.99%-ով և կազմել 5985.00 դոլար, կապարի գինն աճել է 1.41%-ով և կազմել 2010.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.99%-ով և կազմել 11755.00 դոլար, անագի գինը նվազել է 0.24%-ով և կազմել 20650.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.12%-ով և կազմել 2566.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 38000.00 դոլար:

Գների չափման միավորը տոննան է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am