Անատոլի Կարպովը մշտապես կապի մեջ է հայ գրոսմայստերներ Սմբատ Լպուտյանի և Ռաֆայել Վահանյանի հետ

Armenpress 20:35, 21 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն, միջազգային գրոսմայստեր Անատոլի Կարպովը բարձր է գնահատում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությունն ու ներդրումն այս մարզաձևում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կարպովն ասաց հունվարի 21-ին կազմակերպված տեսակամրջի ժամանակ լրագրողների և երիտասարդ շախմատիստների հետ հանդիպման ընթացքում:

«Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ  Սերժ Սարգսյանը միանշանակ, մեծ գործ է կատարել Հայաստանում շախմատը զարգացնելու և մասսայականացնելու հարցում»,- նշեց շախմատիստը:

Անդրադառնալով ՀՇՖ-ի հետ իր շփմանը՝ Կարպովը շեշտեց, որ մշտապես կապի մեջ է իր ընկերներ, գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանի և Սմբատ Լպուտյանի հետ:

Ռուս շախմատիստը նաև ընդգծեց, որ հենց Լպուտյանն է ներդրել շախմատային կրթության ծրագիրը և հիանալի արդյունքի հասել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am