26 ամենահարուստ միլիարդատերերի կարողությունը հավասարվել Է 3,8 մլրդ չքավորների եկամուտներին. Oxfam

Armenpress 13:38, 21 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլիարդատերերի թիվը վերջին տասը տարում գործնականում կրկնապատկվել Է եւ 2018 թվականին հասել Է 2208-ի, իսկ նրանց կարողությունն օրական աճել Է 2,5 միլիարդ դոլարով: Դա ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Oxfam միջազգային բարեգործական եւ հումանիտար կազմակերպության հետազոտությունը, որը պատրաստվել Է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի նախաշեմին:

Կազմակերպության տվյալներով՝ այդ խմբի մարդկանց բարեկեցության աճը մեկ տարում կազմել Է 900 միլիարդ դոլար, եւ այժմ միլիարդատերերի կարողությունն ամենամեծն Է ամբողջ ժամանակի ընթացքում: Նշված Է, որ 2017-ից մինչեւ 2018 թվականն ընկած ժամանակամիջոցում յուրաքանչյուր երկու օրը մեկ աշխարհում նոր միլիարդատեր Է հայտնվել: Միաժամանակ Oxfam-ը նաեւ այլ տագնապալի միտում Է արձանագրում. աշխարհի ամենանաաղքատ մարդկանց ֆինանսական դրությունն անցյալ տարի բնավ չի բարելավվել: Համեմատելով ստացված արդյունքները՝ կազմակերպությունը հանգել Է այն եզրակացության, որ աշխարհի 26 ամենահարուստ մարդանց կարողությունը հավասար Է այդ 3,8 միլիարդ ամենաաղքատ մարդկանց ընդհանուր կարողությանը: Այսպես, հետազոտության մեջ նշված Է, որ աշխարհի ամենահարուստ մարդու՝ Amazon ընկերության սեփականատեր Ջեֆ Բեզոսի կարողությունն աճել Է մինչեւ 112 միլիարդ դոլար, եւ այժմ նրա կարողության միայն 1 տոկոսը հավասար Է 105 միլիոն բնակչությամբ Եթովպիայի առողջապահության ամբողջ բյուջեին: Oxfam-ը հիմնադրվել Է 1942 թվկանին Օքսֆորդում՝ սովյալներին օգնություն ցույց տալու համար (Oxford Committee for Famine Relief): Ներկայում դա միջազգային միավորում Է՝ բաղկացած 17 կազմակերպություններից, որոնք աշխատում են աշխարհի ավելի քան 90 երկրում: Կազմակերպության նպատակն Է աղքատության եւ դրա հետ կապված անարդարության խնդիրների լուծումն ամբողջ աշխարհում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am