2018 թվականին ԵՄ-ն առաջին անգամ առաջ Է անցել ՌԴ-ից Վրաստան դրամական փոխանցումների ցուցանիշով

Armenpress 12:24, 21 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի արդունքներով՝ Եվրամիությունից Վրաստան դրամական փոխանցումների ծավալն առաջին անգամ գերազանցել Է Ռուսաստանից ստացվող փոխանցումերի գումարը: Այս մասին հաղորդել Է Forbes Georgia հրատարակությունը՝ վկայակոչելով Վրաստանի Ազգային բանկի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այսպես, 2018 թվականին Վրաստանի առեւտրային բանկերը փոխանցումների Էլեկտրոնային համակարգի միջոցով Ռուսաստանից ուղարկել են 457 միլիոն դոլար: Եվրամիությունում աշխատանքի տեղավորված՝ Վրաստանի քաղաքացիները հայրենիք են փոխանցել 547 միլիոն դոլար: Այսպիսով, անցյալ տարի Եվրամիությունից դրամական փոխանցումների գումարն 90 միլիոն դոլարով գերազանցել Է ՌԴ-ից փոխանցված գումարի ծավալից: Ամբողջությամբ վերցված, 2018 թվականին արտասահմանից փոխանցվել Է 1,6 միլիարդ դոլար. դա բացարձակ ռեկորդ Է:    Մինչ այժմ ռեկորդ Էր համարվում 2013 թվականի ցուցանիշը. այն ժամանակ Վրաստանի բանկեր դրամական փոխանցումների ծավալը կազմել Էր 1,5 միլիարդ դոլար: Անցյալ տարի փոխանցումների ծավալն առանձնապես ավելացել Է Իտալիայից, Հունաստանից, Իսրայելից եւ ԱՄՆ-ից, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am