Մարիա Գևորգյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն

Armenpress 20:43, 20 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց առաջնության նոր չեմպիոնը Մարիա Գևորգյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 8 հնարավորից հավաքելով 7 միավոր Մարիա Գևորգյանը երրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն:

Մրցաշարի վերջին տուրում հաղթանակներ տոնեցին Մարիամ Ավետիսյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը:

Երկրորդ և երրորդ տեղերը 6-ական միավորով կիսեցին Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը: 5,5 միավոր հավաքեց Մարիամ Ավետիսյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am