ՀՀ վարչապետը հայտնել է օտարերկրյա ուղղակի ներդրումների 50% աճի մասին

Armenpress 16:02, 20 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալներով, 2018 թվականի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017 թվականի նույն եռամսյակի համեմատ, նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Այսպես, 2018-ի երրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքը (պարտավորությունների զուտ ստանձնումը) կազմել է 75.5 մլն դոլար՝ 2017 թվականի 50.9 մլն դոլարի դիմաց։

Սա էլ այդ նույն ցուցանիշի դինամիկան է 2017-2018թթ. ընթացքում՝ ըստ եռամսյակների։

2017, I, 68 մլն դոլար 2017, II՝ 29.1 մլն դոլար 2017, III՝ 50.9 մլն դոլար 2017, IV՝ 101.8 մլն դոլար

2018, I՝ 94.2 մլն դոլար 2018, II՝ 8.9 մլն դոլար 2018, III՝ 75.5 մլն դոլար

Ի դեպ, սա այն նույն ցուցանիշն է, որի՝ երկրորդ եռամսյակի նվազման մասին հաճույքով ու անդադար խոսում էին մեր ընդդիմախոսները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Նիկոլ Փաշինյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am