Նադալը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ

Armenpress 11:28, 20 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալն Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում է:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց մենախաղի 4-րդ շրջանում Նադալը ուժերն էր չափում չեխ Թոմաս Բերդիխի հետ: 2 ժամ 9 րոպե ձգված մրցախաղում իսպանացին հաղթեց երեք սեթերում 6:0, 6:1, 7:6 (7:4) հաշվով և դուրս եկավ «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի քառորդ եզրափակիչ: Կիսաեզրափակչի ուղեգրի համար Նադալը կմրցի ԱՄՆ ներկայացուցիչ Ֆրենսիս Տիաֆոյի հետ:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am