ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը կղեկավարի Ռուբեն Ռուբինյանը

Armenpress 12:20, 19 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը կղեկավարի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ազգային ժողովի պաշտոնական կայքը, Պատվիրակության կազմում ընդգրկված են Հովհաննես Իգիթյանը («Իմ քայլը»), Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան») եւ Էդմոն Մարուքյանը («Լուսավոր Հայաստան»): Որպես փոխարինող անդամներ պատվիրակության կազմում կլինեն Վլադիմիր Վարդանյանը («Իմ քայլը»), Սոս Ավետիսյանը («Իմ քայլը»), Տաթեւ Հայրապետյանը («Իմ քայլը») եւ Միքայել Մելքումյանը («Բարգավաճ Հայաստան»):

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am