Նատալիա Օրեյրոյի երևանյան մենահամերգին հնչելու են նոր երգեր

Armenpress 19:55, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայցի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոյի երևանյան համերգի շրջանակներում տեղի կունենան մի շարք երգերի պրեմիերաներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային երեկոն կանցկացվի ապրիլի 7-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Արտիստը բեմում կլինի իր հետ ժամանած երաժիշտների ու պարային խմբի հետ: Օրեյրոն վստահ է՝ այս համերգն իր երկրպագուները երբեք չեն մոռանա:

Երևանյան համերգի օրը պատահական չէ ընտրված. այն նվիրված է Մայրության և գեղեցկության տոնին: Նատալիա Օրեյրոն հանրության լայն շրջանակին հայտնի է «Վայրի հրեշտակը» հեռուստանովելից: Նրա «Cаmbiо dolor» երգը սիրված է ամբողջ աշխարհում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am