Յուրաքանչյուր զինծառայող մեկ տարվա ընթացքում ստանալու է 6 հատ կիսավարտիք

Armenpress 17:55, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Զինված ուժերի զինծառայողներին տրամադրվող ներքնաշորերը և համազգեստը որակական փոփոխության են ենթարկվել:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զինված ուժերի կենտրոնական իրային բազայում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Զինված ուժերի կենտրոնական իրային բազայի հրամանատար, փոխգնդապետ Վարդան Մարտիրոսյանը:

«Կիսավարտիքները ավելի բարձրորակ են դարձել: Քանի որ բամբակյա են, նախատեսված չեն  մեկանգամյա օգտագործման համար: Մեկ տարվա համար զինվորին կհատկացվի 6 հատ կիսավարտիք: Ստացվում է երկու տարվա համար 12 հատ»,- ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` փոփոխություն է կատարվել նաև համազգեստի կտորում:

«Կտորի որակը բարձր է, ներկի կայունության որակը նույնպես: Գունային քողարկման փոփոխություն դեռ չի լինելու։ Այդ համազգեստները կարվում են Հայաստանում»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ նոր  տեսակի ճտքավոր կոշիկներն այս զորակոչին դեռ չի բաժանվել, որովհետև մատակարարները չեն  հասցրել կարել:

«Կարծում եմ՝ ամառային զորակոչին արդեն  նոր ճտքավոր կոշիկները կհատկացվեն»,- եզրափակեց Մարտիրոսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am