ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները հանդիպում են անցկացնում Շվեդիայում. Dagens nyheter

Armenpress 16:46, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան ներկայացուցիչները հանդիպում են անցկացնում Ստոկհոլմի արվարձանում: Այդ մասին, ինչպես գրում Է Dagens nyheter շվեդական թերթը, պաշտոնական հաղորդագրություններ չեն եղել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ այդ նպատակով Շվեդիայում են գտնվում ԱՄՆ-ի պատվիրակ Սթիվեն Բոսվորթը եւ հյուսիսկորեացի դիվանագետ Ցոյ Սոն Հին: Հանդիպմանը նաեւ մասնակցում Է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալլստրյոմը:

Հանդիպման վերաբերյալ որեւիցե այլ մանրամասնություն թերթը չի նշում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am