Չեխիայում ՀՀ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Չեխիայի արտաքին գերատեսչությունու

Armenpress 15:51, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը հունվարի 17-ին  իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական արարողակարգի տնօրեն Մարկետա Շարբոխովային (Markéta Šarbochová):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում տկն․ Շարբոխովան շնորհավորեց Աշոտ Հովակիմյանին Չեխիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-չեխական հարաբերությունների զարգացման և ամրապնդման հեռանկարները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am