Հնդկաստանը ռոբոտ Է մշակել տիեզերք առաջին ուղեւորության համար

Armenpress 13:26, 18 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) սկզբում կենդանիներ չի ուղարկի տիեզերք, ինչպես դա անում Էին այլ երկրներ, դրա փոխարեն առաջինն ուղեծիր կուղարկի հատուկ ստեղծված ռոբոտ-անդրոիդ, որի վրա կփորձարկեն տիեզերական համակարգերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ISRO-ի տնօրեն Քայլասավադիվու Սիվանը:Արդեն նշանակված Է հնդկական առաջին ինքնուրույն օդաչուավոր թռիչքի ժամկետը, այն կիրականացվի 2021 թվականի դեկտեմբերին: Ինչպես ավելի վաղ հայտնել Էր ISRO-ն, սկզբում նախատեսվում Է երկու տիեզերանավ ուղարկել ուղեծիր անօդաչու ռեժիմով փորձարկումների համար՝ 2020 թվականի վերջին եւ 2021 թվականի հուլիսին: Հենց այս տիեզերանավերով Էլ պետք ուղեծիր ուղարկվի ռոբոտ-անդրոիդը: «Մեր ռոբոտը նույնական կլինի մարդու հետ եւ կկարողանա անել այն ամենը, ինչն անում Է մարդը՝ թո՛ղ որ ոչ այնքան լայն իմաստով»,-հունվարի 18-ին Սիվանի խոսքը մեջբերում Է The Economic Times թերթը: Նա նշել Է, որ Հնդկաստանն ինքնուրույն Է ստեղծում ռոբոտին, եւ այն արդեն գրեթե պատրաստ Է: Անդրոիդը տիեզերանավում կլինի փորձնական թռիչքների ժամանակ, որոնք պլանավորված են այն բանից առաջ, երբ 2021 թվականի վերջին հնդկական անձնակազմ կուղարկվի տիեզերք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am