Շարապովան Ավստրալիայի բաց առաջնությունից դուրս թողեց գործող չեմպիոնին  

Armenpress 11:57, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան Ավստրալիայի բաց առաջնությունից դուրս թողեց գործող չեմպիոնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մենախաղի երրորդ շրջանում Մարիա Շարապովան մրցում էր Կարոլին Վոզնյացկու հետ: 2 ժամ 24 րոպե ձգված մրցախաղում Շարապովան 6:4, 4:6, 6:3 հաշվով գերազանցեց դանիուհուն:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am