Ֆեդերերը առանց մեծ դժվարության մտավ 4-րդ շրջան. AusOpen  

Armenpress 11:09, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը առանց մեծ դժվարության հաղթահարեց Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջանի արգելքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի այս փուլում Ֆեդերերը ուժերն էր չափում ԱՄՆ ներկայացուցիչ Թեյլոր Ֆրիտցի հետ: Ոչ երկար` 1 ժամ 31 րոպեում Ֆեդերերը երեք սեթերում 6:2, 7:5, 6:2 հաշվով գերազանցեց մրցակցին:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am