Ավարտվեց շախմատի տարածաշրջանի ամենախոշոր պատանեկան մրցաշարը  

Armenpress 11:08, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց տարածաշրջանի ամենախոշոր պատանեկան մրցաշարը՝ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի շրջանակում անցկացվեցին 6 պատանեկան մրցաշարեր, որոնց, ընդհանուր առմամբ, մասնակցեցին 650 պատանի շախմատիստներ։ Կայացավ նաև մեկ շրջանային մրցաշար, որին մասնակցում էին 4 երկրի 10 շախմատիստ՝ այդ թվում 3 գրոսմայստեր:  Շրջանային մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Կլեմենտի Սիչովը: Հայաստանի ներկայացուցիչներից հաջող հանդես եկավ պատանի շախմատիստ Արթուր Դավթյանը, ով վաստակեց 5.5 միավոր և գրավեց 2-րդ հորիզոնականը՝ լրացնելով միջազգային վարպետի նորման:

Լավագույն եռյակը եզրափակեց Վրաստանի հնգակի չեմպիոն Զուրաբ Ստուրուան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am