Ֆուտզալի հավաքականը երկրորդ հաղթանակն է տոնել Լիբանանում  

Armenpress 11:03, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտզալի հավաքականը կրկին հաղթել է ընկերական խաղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Լիբանանում՝ մրցելով ՍԺՀ (Սենտ-Ժոզեֆի համալսարան) «Սպորտս 1875» ակումբի հետ: Մեր հավաքականը հաղթեց 7:1 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Էդգար Կիրակոսյանը, Սարո Գալստյանը, Անդրանիկ Կարապետյանը, Սարգիս Մարգարյանը (2 գոլ), Խաչատուր Միքայելյանը և Տիգրան Վարդանյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am