Մարիա Գևորգյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը. շախմատ  

Armenpress 10:57, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց 74-րդ առաջնությունում կայացան 6-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջատար Մարիա Գևորգյանն այս տուրում ևս հաղթեց: Հաղթանակներ տոնեցին նաև Անահիտ Մկրտչյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Աննա Խաչատրյանը:

Մրցաշարի միանձնյա առաջատարը Մարի Գևորգյանն է, ով ունի 5,5 միավոր: Երկրորդ տեղում 4,5 միավորով Սիրանուշ Ղուկասյանն է:

Առաջնության ավարտին մնացել է 3 տուր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am