Բրիտանացիների մեծամասնությունը ցանկանում Է մնալ Եվրամիության կազմում. հարցում

Armenpress 17:48, 17 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի բնակիչների մոտավորապես 56 տոկոսg այժմ դեմ կքվեարկեր Եվրամիության կազմի8 երկրի դուրս գլուն: Այդ մասին հունվարի 16-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով YouGov սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հարցման տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  Գործակալությունը նշում Է, որ հետազոտությունը հաշվի չի առնում նրանց, ովքեր կհրաժարվեին քվեարկությունից եւ ովքեր չեն կողմորոշվել պատասխանի հարցում: Եթե հաշվի առնվեն այս խմբերը, ապա գերակշռությունը, միեւնույն Է, կմնա Brexit-ի հակառակորդների կողմում. 48 տոկոսը դեմ Է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն այն դեպքում, երբ Միացյալ Թագավորության անջատվելու օգտին արտահայտվել Է հարցվածների միայն 38 տոկոսը:   Ընդսմին լեյբորիստների կողմնակիցների 78 տոկոսը պաշտպանում Է երկրորդ հանրաքվեի անցկացումը: Հարցմանը, որն անցկացվել Է չափահասների շրջանում, մասնակցել Է 1070 մարդ: Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու հարցի շուրջ հանրաքվեն կայացել Է 2016 թվականի հունիսի 23-ին: Դրանում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ են տարել եվրաինտեգրացման հակառակորդները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am