Թբիլիսիի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը մրցանակի է արժանացել

Armenpress 16:47, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի թատերական միության որոշմամբ՝ Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Արմենակ Բայանդուրյանն արժանացել է վրացի ռեժիսոր, մանկավարժ Միխեիլ Թումանիշվիլու անվան մրցանակի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցանակը նրան տրվել է արդյունավետ ստեղծագործական աշխատանքի և ծննդյան 65-ամյակի առթիվ։

Մրցանակը հանձնվել է հունվարի 14-ին վրացական թատրոնի օրվան նվիրված միջոցառման շրջանակում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am