Մերկ ոտքերով Մեգան Մարքլը դարձյալ խախտել Է թագավորական Էթիկետը

Armenpress 16:43, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին հերթական անգամ խոսակցությունների առիթ Է տվել թագավորական վարվելակարգը քամահրելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:Հունվարի 16-ին Սասեքսի դուքսը եւ դքսուհին Cirque du Soleil-ի (Դյու Սոլեյ կրկես) նոր ծրագրի պրեմիերային են այցելել լոնդոնյան Ալբերտ-Հոլլում: Մարքլը շոուին եկել Էր ֆրանսիական Roland Mouret բրենդի մուգ կապույտ փայլփլուն զգեստով, որի արժեքը կազմում Է ավելի քան 5,5 հազար դոլար, եւ Stuart Weitzman-ի սեւ բոկոտիկներով՝ ցուցադրելով մուգ կարմիր լաքով ներկված եղունգները:Թագավորական Էթիկետի փորձագետները նշել են, որ մերկ ոտքերով, առավել եւս եղունգների մուգ լաքով հանրության առջեւ հայտնվելը չի համապատասխանում վարվելակարգին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am